ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ճեպազրույցին

08 հուլիսի, 2011

Հարց. Արդյոք, հնարավո՞ր եք համարում մոտ ապագայում առաջընթաց` Լեռնային Ղարաբաղի կարգավորմանն ուղղված հիմնարար սկզբունքների համաձայնեցման գործում:

Պատասխան. Մենք շնորհակալ ենք Դմիտրի Անատոլիի Մեդվեդեւին իր ջանքերի համար, որոնք ուղղված են կողմերի միջեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցմանը: Մենք հենց այդ մտադրությամբ` դրական տրամադրվածությամբ, մեկնեցինք Կազան:

Իսկ թե որքան է մոտ ապագայում հնարավոր նման համաձայնեցումը, ես կարծում եմ, եթե Ադրբեջանը հետ վերցնի իր փոփոխությունները` այն տասը փոփոխությունները, որոնք նա առաջ քաշեց Կազանում, ապա նման առաջընթացը հնարավոր կլինի:
 

 

Տպել էջը