ԱԳ նախարարի ճեպազրույցը լրագրողների հետ
28 սեպտեմբերի, 2011ՀՀ նախագահի պաշտոնական այցելությունը Ֆրանսիա եւ մեկ շաբաթից սպասվող Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի պետական այցելությունը Հայաստան կարեւորագույն հանգրվաններ են հայ-ֆրանսիական հարաբերությունների առավել զարգացման ամրապնդման, խորացման եւ ընդլայնման իմաստով:
Հատկապես խորհրդանշական է, որ մեր պետությունների ղեկավարների փոխադարձ այցելությունները տեղի են ունենում այն պահին, երբ Հայաստանը տոնում է իր անկախության քսանամյակը եւ երկու նախագահները այսօր երկա կլինեն Օլիմպիա սրահում այդ առիթով կայանալիք Շառլ Ազանվուրի համերգին:
Այսօր մեր երկրի ղեկավարի կայացած հանդիպումը իր ֆրանսիացի գործընկերոջ հետ, բարեկամ երկրի նախագահի, նախագահ Սարկոզիի հետ, որը մեր երկրի եւ ժողովրդի բարեկամն է, ինչպես միշտ բովանդակալից էր, կառուցողական/արդյունավետ, անկեղծ եւ ջերմ:
Երկու երկրների ղեկավարների միջեւ հաստատվել են վստահելի հարաբերություններ եւ նրանց բանակցությունները միշտ էլ օգտակար են, արդյունավետ եր արգասաբեր:
Այսօր նաեւ կայացել է հանդիպում վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնի հետ, անդրադարձ է եղել այն հնարավորություններին, որոնք պետք է օգտագործվեն ընդլայնելու եւ ամրպնդելու մեր տնտեսական համագործակցույունը երկու երկրների միջեւ, այսօր Ֆրանսիան երկրորդ ներդրողն է հայստանում Ռուսաստանից հետո, Հայաստանում գործում է 155 ձեռնարկություն Ֆրանսիական կապիտալով: Մենք այսօր բավական մանրամասն քննարկեցինք երկկողմ համագործակցության այնպիսի ոլորտներում, ինչպիսին ենթակառուցվածքներն են, տրանսպորտը, էներգետիկան, եվ կարծեմ որ հարաբերությունները իհարկե բավական ինտենսիվ զարգանում են, բայց պոտենցիալը շատ ավելի մեծ է եվ մենք երկուստեք այդ ցանկությունը կա, ձգտումը կա եւ պատրաստակամությունը կա անել հնարավորինը, որպեսզի այդ հարաբերությունները առավել զարգանան:
Այսօր կայացել է նաեւ հանդիպում Ֆրանսիայի Ազգային Ժողովի նախագահ Բեռնար Ակուայի հետ: Երկու երկրների միջխորհրդարանական կապերը մեծ կարեւորություն ունեն: Ֆրանսիայի խորհրդարանում գործող բարեկամական խումբը ամենամեծ
բարեկամական խումբն է եւ պետք ասեմ նաեւ այս շրջանակներում կարեւորություն է տրվում համագործակցությանը ապակենտրոնացված մակարդակով. այսօր երկու երկրների երեսուն քաղաքներ, շրջաններ բավական լավ զարգացնում են հարաբերությունները եւ համագործակցությունը:
Երեկ երեկոյան Ազգային ժողովի եւ Սենատի բարեկամական խմբերը ճաշ կազմակերպեցին Հայաստանի Հանրապետության Նախագահի պատվին: Նաեւ վաղը կայանալու է ֆրանսիական գործարարների միության՝ Մեդեֆի կազմակերպած աշխատանքային նախաճաշը, որի ժամանակ քննարկվելու են երկու երկրների ձեռնարկությունների միջեւ համագործակցությունը:
Վաղը տեղի կունենա նաեւ հանդիպում Փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոյի հետ, որին մենք սպասում ենք շուտով Հայաստանում: Հայաստանում հոկտեմբերի 25-26-ը կայանալու է ֆրանկոֆոն քաղաքապետների միության համաժողովը, որին շուրջ երկու հարյուրից ավելի քաղաքապետեր են ժամանելու Հայաստան, իսկ այս միությունը ղեկավարում է Փարիզի քաղաքապետ Դելանոեն:
Կարծում եմ, մեկ շաբաթից այն կարեւոր պետական այցելությունը, որը կատարելու է Ֆրանսիայի նախագահը Հայաստան հնարավորություն կտա շարունակել այն բանակցությունները, որոնց մեկնարկը տրվեց այսօր ՀՀ Նախագահի պաշտոնական այցելության ժամանակ եւ վստահ ենք, որ թե այսօրվա պաշտոնական այցելությունը եւ, թե պետական այցելությունը Հայաստան նոր խթան կհանդիսանան երկկողմ հարաբերությունների զարգացման իմաստով:
Հարց. Պարոն Նալբանդյան ընդհանրապես տեսակետ կա, որ արդեն մոտ ապագայում Ֆրանսիան կակտիվացնի իր դերակատարությունը Մինսկի խմբիր շրջանակներում ղարաբաղյան կարգավորման առումով, այսօրվա քննարկուներում ձեր տպավորությունը կամ ձեր գնահատականը: Կարելի է ակնկալել, որ իսկապես նման զարգացումներ կլինեն:
Պատասխան. Չեմ կարող ասել, որ Ֆրանսիան պետք է ավելի ակտիվ լինի, որովհետև Ֆրանսիան միշտ էլ շատ ակտիվ է եղել ղարաբաղյան կարգավորման բանակացությունների գործընթացում: Հատուկ պետք է նշեմ, որ բավական սերտ եւ լավ համագործակցություն կա երեք եռանախագահների միջեւ, որի մասին բազմիցս հայտարարություններ են արվել, եթե նայեք նախագահների մակարդակով Դովիլում արված վերջին հայտարարությանը, որտեղ ասվում է, որ այն ջանքերը, որոնք գործադրվում են Ռուսաստանի կողմից, Ռուսատանի նախագահի, Ռուսասատնի ԱԳ նախարարի կոմից, դրանք լիակատար աջակցվում են նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի կողմից: Այդպիսի հայտարարություններ բազմիցս են արվել,
եւ այս համագործակցությունը իսկապես բավական արդյունավետ է եւ բոլոր եռանախագահող երկրներն էլ ակտիվ մասնակցություն ունեն: Իհարկե, բնականաբար, որպես եռանախագահող երկիր, Ֆրանսիան իր կարեւոր դերն ունի եւ մենք բարձր ենք գնահատում այն ջանքերը որպես երեք համանախագահերից մեկը Ֆրանսիան գործադրում է հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ:
Հարց. Եթե կարելի է եւս մեկ հարց: Կխնդրեի մասնավորեցնել տնտեսության ոլորտում համագործակցությունը հատկապես էներգետիկայի ոլորտում, հաշվի առնելով, որ Ֆրանսիան առաջատար երկիր է հատկապես միջուկային էներգետիկայի բնագավառում, որեւէ քննարկում ծավալվել է այս առումով Հայաստանում ապագայում կառուցվելիք ռեակտորի շուրջ:
Պատասխան. Ֆրանսիան բավական մասնագիտացված է եւ մեծ հնարավորություններ ոււ փորձ ունի էներգետիկայի ոլորտում ընդհանրապես եւ միջուկային եւ վերականգնող եւ նաեւ էոլյան էներգետիկայի բնագավառներում: Այստեղ միայն միջուկայինը չէ: Բայց դուք միանգամայն ճիշտ եք, որ միջուկային ոլորտում Ֆրանսիան մեծ փորձ ունի եւ քանի որ մենք նախատեսում ենք նոր ռեակտոր կառուցել, այստեղ կարող է համագործակցություն ծավալվել նաեւ Ֆրանսիայի հետ, ինչու՝ ոչ: