Հայաստանում հեռարձակող մասնավոր հեռուստաընկերությունների քաղաքական հաղորդումների մոնիտորինգի ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

07 մարտի, 2007

Հայաստանում հեռարձակող մասնավոր հեռուստաընկերությունների քաղաքական հաղորդումների մոնիտորինգը անց է կացվում արդեն երրորդ անգամ` ՀՀ Նախագահի մամուլի քարտուղարի գրասենյակի կողմից: Քաղաքական հաղորդումների ակտիվությամբ ավանդաբար աչքի ընկնող ալիքների հետ մեկտեղ որպես մոնիտորինգի առարկա ընտրվել են նա— 1-2 այլ հեռուստաընկերություններ, որոնք թե— չունեն մշտական քաղաքական թոկ-շուներ, բայց ժամանակ առ ժամանակ այդ առումով ակտիվություն են ցուցաբերում:

Մոնիտորինգն անցկացվել է պարզ եղանակով. հասու եթերի դիտարկումից — քաղաքական գործիչների մասնակցությունը ըստ ժամանակացույցի արձանագրելուց հետո, գրասենյակի կողմից հարցում է արվել տվյալ հեռուստաընկերություններին` իրենց պահոցներից նշված հաղորդումների տեսագրությունները տրամադրելու խնդրանքով: Հետաքրքրություն են ներկայացրել այն հաղորդումները, որոնց իրենց մասնակցությունն են բերել.

ա/ ընդդիմադիր քաղաքական գործիչները
բ/ արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչ-ները
գ/ հասարակական գործիչներն ու անկախ քաղաքական վերլուծա-բան-ները
դ/ ընդդիմադիր թերթերի լրագրողները:

Այս ցանկի ընտրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների համար հենց այս կատեգորիաների ներկայացուցիչների` եթերում ազատ արտահայտման հնարավորությունն է չափորոշիչ հանդիսանում երկրում խոսքի ազատության աստիճանը որոշելու համար: Մի—նույն ժամանակ, նշենք, որ այնուամենայնիվ որպես մոնիտորինգի առարկա հիմնականում գրանցվել են հենց ընդդիմության լիդերները — խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները, ինչը պարզ եր—ում է կից նյութերից: Եթե արձանագրվեին նա— բոլոր հասարակական գործիչները, որոնք որ—է առնչություն չունեն կառավարող ուժերի հետ — որոնք մշտապես ունեցել են ազատ արտահայտվելու հնարավորություն ու հանդես են եկել իշխանություններին ուղղված քննադատությամբ, ապա արդյունքներն էլ ավելի ընդգրկուն կլինեին:

Այսպես թե այնպես, շուրջ մեկ տարվա ընթացքում անցկացված մոնիտորինգի ընդհանրական արդյունքներն ավելի քան միանշանակ են: Դիցուկ, 2006թ. ապրիլի 1-ից հունիսի 23 անցկացված մոնիտորինգի արդյունքում, ուր դիտարկվել է թվով 7 հեռուստաընկերություն, վեր է հանվել հետ—յալ պատկերը.

«Կենտրոն», «ԱրմենԱկոբ», «Երկիր Մեդիա», «Շանթ», «Արմենիա», «Եր—ան» — ԱԼՄ հեռուստաընկերությունների եթերում վերընշված կատեգորիաների գործիչները հանդես են եկել 86 անգամ: Նյութերը փաստում են, որ տարբեր օրերին (օրինակ. ապրիլի 20-ին, ապրիլի 25-ին, մայիսի 30-ին, հունիսի 8-ին) նշված կատեգորիաների գործիչները զբաղեցրել են տարբեր ալիքների առաջնային եթերաժամի (19:30 – 22:00) մինչ— 40%: Նշված Ժամանակահատվածում տարբեր ալիքներով ԱՄ նախագահ Արտաշես Գեղամյանը — ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը հանդես են եկել 5-ական անգամ, ԺՈՒԿ նախագահ Մանուկ Գասպարյանը` 4 անգամ, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը` 2 անգամ, ընդդիմադիր «Արդարություն» դաշինքի ներկայացուցիչները` շուրջ 30 անգամ:

2006թ. օգոստոսի 15-ից հոկտեմբերի 17-ը ընկած ժամանակա-հատվածում անցկացված 6 հեռուստաընկերությունների մոնիտորինգը, ուր «Եր—ան» հեռուստաընկերությունը փոխարինվել է Հ2 հեռուստատե-սու-թյամբ — չի դիտարկվել «Արմենիա» հեռուստաընկե-րությունը, վեր է հանվել հետ—յալ պատկերը.

Հ2, «Կենտրոն», «ԱրմենԱկոբ», «Երկիր Մեդիա», «Շանթ» — ԱԼՄ հեռուստաընկերությունների եթերում վերընշված կատեգորիաների գործիչները հանդես են եկել 45 անգամ: Ելույթ ունեցած գործիչների թվի նվազումը պայմանավորված է նախ դիտարկվող ալիքների թվի նվազմամբ, ինչպես նա— այն պատճառով, որ նշված ժամանակա-հատվածը համընկել է Հայաստանի Հանրապետության Անկախության 15-ամյակի տոնակատարությունների մեկամսյակի հետ, ինչի արդյունքում տարբեր թոկ-շոուներում հիմնականում մասնակցություն են ունեցել պատմաբաններ — անկախացման շրջանի քաղաքական-հասարակական գործիչներ, արվեստագետներ — մշակույթի գործիչներ: Մի—նույն ժամանակ, պահպանվել է ընդդիմադիր գործիչների մասնակցության հաճախականության դինամիկան. նշված 60 օրվա ընթացքում տարբեր հեռուստաալիքներով ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը — ԺՈՒԿ նախագահ Մանուկ Գասպարյանը հանդես են եկել 3-ական անգամ, ԱՄ նախագահ Արտաշես Գեղամյանը` 2 անգամ, ՕԵԿ ներկայացուցիչները` 4 անգամ, ընդդիմադիր «Արդարություն» դաշինքի պատգամավորները` շուրջ 10 անգամ — այլն:

Վերջապես, 2007թ. հունվարի 5-ից մարտի 6-ը անցկացված վեց հեռուստաընկերությունների մոնիտորինգը, ուր «ԱրմենԱկոբ» հեռուստա-ընկե-րությունը փոխարինվել է TV5 հեռուստաընկերությամբ, վեր է հանվել հետ—յալ պատկերը.

Հ2, «Կենտրոն», TV5, «Երկիր Մեդիա», «Շանթ» — ԱԼՄ հեռուստա-ընկերությունների քաղաքական հաղորդումներում վերընշված կատե-գորի-աների գործիչները մոնիտորինգի 60 օրերի ընթացքում հյուրընկալվել են 82 անգամ: Հատկանշական է, որ 2007թ. խորհրդարանական ընտրությունների պաշտոնական քարոզչությանը նախորդող այս ժամանակաշրջանում նշված հեռուստաընկերություն-ների եթերում հանդես են եկել գրեթե բոլոր այն ընդդիմադիր ուժերի առաջնորդներն ու ղեկավար մարմինների ներկայացուցիչները, որոնք մասնակցելու են առաջիկա ընտրություններին: Այդպես, ընդդիմադիր «Արդարություն» դաշինքի ներկայացուցիչները տարբեր հեռուստահա-ղոր-դում-ներում հանդես են եկել շուրջ 20 անգամ, ՕԵԿ ներկայացու-ցիչները` 6, ՀՀՇ ներկայացուցիչները` 5, ՀԿԿ ներկայացուցիչները` 4, «Դաշինք» կուսակցության ներկայացուցիչները` 2, ԱՄ ներկայացու-ցիչները` 3 անգամ: Հանդես են եկել նա— «Իմպիչմենտ» դաշինքի, ՔԴՄ, «Ազգային միասնություն», ՀՌԱԿ, ԱԺՄ, Մարքսիստական կուսակցության, Ժողովրդական կուսակցության, Դեմոկրատական կուսակցության, ԱԻՄ, ՀԼՊԿ առաջնորդները, պառակտված ՍԻՄ կուսակցության երկու թ—երի ղեկավարները, ԱԺԿ, ԱԺԴ, «Հանրապետություն» կուսակցություն-ների ղեկավար մարմինների ներկայացուցիչները — այլն:

Հարկ է նշել նա—, որ միայն տարբեր հաղորդումներում ըդդիմադիրների մասնկացության տեխնիկական փաստերը չեն, որ թույլ են տալիս միանշանակորեն արձանագրել հայաստանյան մասնավոր հեռուստաընկերությունների եթերում խոսքի ազատության առկայու-թյունը: Պետք է հաշվի առնել նա—, որ մոնիտորինգի ենթարկված հաղորդումների ճնշող մեծամասնությունը հեռարձակվում է ուղիղ եթերում, ինչն ինքնին բացառում է գրաքննության հնարավորությունը: Ինչ վերաբերում է տեսագրությամբ հեռարձակվող հաղորդումներին, ապա դրանք միջամտությունների չեն ենթարկվում — համաձայն հեռուստաընկերությունների բացատրության` ձայնագրվում են ելնելով բացառապես տեխնիկական նպատակահար-մա-րությունից:

Վերլուծությանը կցված են նշված բոլոր մոնիտորինգների ցուցակները, ինչպես նա— վերջին շրջանի մոնիտորինգի տեսասկա-վառակները:

ՀՀ Նախագահի մամուլի քարտուղարի գրասենյակ

Տպել էջը