Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Հայաստան կատարելիք պաշտոնական այցի վերաբերյալ
02 ապրիլի, 2007Ս. թ. ապրիլի 3-ին պաշտոնական այցով Երեւան կժամանի Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Այցի ընթացքում նախատեսվում են Ռուսաստանի ԱԳ նախարարի հանդիպումները Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի եւ ԱԳ նախարարի պաշտոնակատար Վարդան Օսկանյանի հետ:
Երեւանում գտնվելու ընթացքում Ռուսաստանի ԱԳՆ պատվիրակությունը այցելելու է Ծիծեռնակաբերդ, որտեղ տեղի կունենա Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին ծաղկեպսակ դնելու արարողություն (ապրիլի 3-ին, ժամը 15:30-ին): Հաջորդ օրը` ապրիլի 4-ին ժամը 11:40-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը այցելելու է Երեւանի պետական համալսարան, ուր նախատեսված է նրա ելույթը:
Սերգեյ Լավրովի հանդիպումը Վարդան Օսկանյանի հետ տեղի կունենա ապրիլի 3-ին, ժ. 14:10: Օպերատորները հրավիրվում են հավատարմագրվելու ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունում` մինչեւ ս.թ. ապրիլի 3-ը, ժ. 13:00:
Հանդիպումից անմիջապես հետո ժ. 14:55 ԱԳՆ սրահում կանցկացվի Լավրովի եւ Օսկանյանի համատեղ ասուլիսը: Լրագրողներն ու օպերատորները հրավիրվում են հավատարմագրվելու մինչեւ ս. թ. ապրիլի 3-ը, ժ. 14:00: