Սերբիայի նախագահ Բորիս Թադիչի եւ Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հանդիպման վերաբերյալ

19 ապրիլի, 2007

ՍԾՏՀ կազմակերպության ԱԳ նախարարների հանդիպմանը մասնակցող ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը ս.թ. ապրիլի 19-ին հանդիպեց Սերբիայի նախագահ Թադիչի հետ:

Ողջունելով ՀՀ ԱԳ նախարարին, Սերբիայի նախագահը խոսեց երկու ժողովուրդների միջեւ գոյություն ունեցող պատմական կապերի, մշակութային առնչությունների եւ առկա բարեկամական վերաբերմունքի մասին: Անդրադարձ կատարվեց երկկողմ հարաբերություններին, ներկա փուլում համագործակցության հնարավորություններին: Հատուկ նշվեց միջազգային կազմակերպությունների շրջանակներում արդյունավետ գործակցության փորձն ու դրա շարունակման անհրաժեշտությունը:

Նախարար Օսկանյանն, իր հերթին, ջերմությամբ արտահայտվեց երկու ժողովուրդների միջեւ առկա ընդհանրությունների մասին, հավաստիացնելով Սերբիայի նախագահին Հայաստանի պատրաստակամությունը բոլոր ոլորտներում խորացնելու երկկողմ հարաբերությունները: Նախարարը նաեւ խոսեց միջազգային կազմակերպություններում համագործակցության հեռանկարների մասին:

Այնուհետեւ տեղի ունեցավ մտքերի փոխանակում միջազգային խնդիրների շուրջ: Սերբիայի նախագահը ներկայացրեց իր երկրի դիրքորոշումը Կոսովոյի հիմնահարցի վերաբերյալ եւ խնդրեց ներկայացնել Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացի առանձնահատկությունները: Նշելով, որ Հայաստանը ուշիուշով հետեւում է Կոսովոյի շուրջ զարգացումներին, նախարար Օսկանյանը ներկայացրեց նախորդ օրը Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման որոշ մանրամասներ:

Տպել էջը