Հունաստանում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանի եւ «Սավատ» սպորտաձեւի թիմի հանդիպման վերաբերյալ

11 մայիսի, 2007

Ս.թ. մայիսի 10-ին դեսպան Վահրամ Կաժոյանը հանդիպեց միջազգային մրցաշարի մասնակցելու նպատակով Աթենքում գտնվող Հայաստանի «Սավատ» սպորտաձեւի թիմի, եւ Հայաստանի ու Հունաստանի «Սավատ» ֆեդերացիաների ղեկավարների հետ:

Հայաստանի թիմը մայիսի 5-ին մասնակցել էր Հունաստանի, Հայաստանի, Բուլղարիայի, Ֆրանսիայի եւ Թուրքիայի թիմերի մրցաշարին, որի ընթացքում, մրցակիցներին հաղթելով 5-3 հաշվով, թիմային հաշվարկով գրավել էր առաջին տեղը:

Դեսպանը շնորհավորեց մեր թիմի մարզիկներին, մաղթեց նորանոր հաղթանակներ: Նա կարեւորեց Հայաստանի ու Հունաստանի նշյալ մարզաձեւի ֆեդերացիաների արդյունավետ համագործակցությունը, հույս հայտնելով, որ այն կունենա իր շարունակությունը:

Մարզիկներն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին դեսպանությանը` ցուցաբերած բազմակողմ աջակցության համար:

Տպել էջը