Հնդկաստանում ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 190 ամյակի կապակցությամբ կազմակերպված ցուցահանդեսի վերաբերյալ

01 օգոստոսի, 2007

Ս.թ. հուլիսի 31-ին Հնդկաստանում ՀՀ դեսպանությունը Ռուսաստանյան Դաշնության գիտության — մշակույթի կենտրոնի հետ համատեղ կազմակերպել էր ցուցահանդես` նվիրված ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 190 ամյակին: Ցուցահանդեսին ներկայացված էին հանրահայտ նկարչի հայտնի կտավների կրկնօրինակները եւ այլ նյութեր:

Բացման խոսքով հանդես եկավ Հնդկաստանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը` ներկայացնելով մանրամասներ Հ. Այվազովսկու կենսագրության եւ գործունեության մասին: Ելույթ ունեցավ նաեւ միջոցառման հատուկ հյուրը հնդիկ հայտնի արվեստի քննադատ Պռայագ Շուկլան:

ՀՀ դեսպանության շենքում կազմակերպված միջոցառմանը ներկա էին Հնդկաստանի հառավարության ներկայացուցիչներ, Նյու Դելիում հավատարմագրված դիվանագիտական համայնքի ներկայացուցիչներ, արվեստագետներ, քննադատներ: Ցուցահանդեսը այցելուների համար բաց կլինի մինչեւ օգոստոսի 4-ը:

Տպել էջը