Կանադայում Հայաստանի դեսպանության շենքի Օտտավայի «Ժառանգության ցուցակում» ընդգրկվելու վերաբերյալ 19 սեպտեմբերի 2007թ.
20 սեպտեմբերի, 2007Սեպտեմբերի 17-ին Օտտավայի քաղաքային խորհուրդը միաձայն որոշում կայացրեց ընդգրկել Կանադայում ՀՀ դեսպանության շենքը Օտտավայի «Ժառանգության ցուցակում»` Կանադայի մայրաքաղաքի պատմաճարտարապետական մեծ արժեք ներկայացնող այլ շինությունների կողքին:
Ընդգրկվելով «Ժառանգության ցուցակի» մեջ` ՀՀ դեսպանության շենքը հիշատակվելու է Օտտավայի զբոսաշրջային ուղեցույցներում եւ հնարավորություն է ունենալու Բաց դռների օրեր կազմակերպել օտարերկրյա ու կանադական զբոսաշրջիկների համար, ինչը զգալիորեն ընդլայնելու է Կանադայում Հայաստանի հանդեպ հետաքրքրություն առաջացնելու հնարավորությունները:
Այս տարի լրանում է ՀՀ դեսպանության շենքի կառուցման 100 տարին: Շենքի արտաքին տեսքը կանադական նշանավոր ճարտարապետ Վերներ Նոֆքեի (1878-1964) գործն է եւ պատկանում է Իսպանական գաղութատիրական վերածննդի ոճին, որը չափազանց հազվադեպ է հանդիպում Կանադայում: