Ռումինիայում Հայաստանի անկախության 16-րդ տարեդարձին նվիրված միջոցառման վերաբերյալ 19 սեպտեմբերի 2007թ.

20 սեպտեմբերի, 2007

Հայաստանի Հանրապետության անկախության 16-րդ տարեդարձի առիթով, Ռումինիայում ՀՀ դեսպանության, Ռումինիայի գրողների միության եւ Ռումինահայոց միության համագործակցությամբ, սեպտեմբերի 17-ին Ռումինիայի գրողների միության սրահում տեղի է ունեցել ժամանակակից հայ գրողներ Կարինե Խոդիկյանի «Չկրակե`ք, ես արդեն սպանված եմ» եւ Դավիթ Մուրադյանի «Մեր հին դաշնամուրը» պիեսների` Ռումինիայի գրողների միության «Դրամա» հանդեսում ռումիներեն թարգմանության լույս ընծայման շնորհանդեսը:

Միջոցառմանը ելույթ են ունեցել Ռումինիայում Հայաստանի դեսպան Եղիշե Սարգսյանը, Ռումինիայի գրողների միության անդամներ` «Դրամա» հանդեսի տնօրեն, թատերական քննադատ Միրչա Գիցուլեսկուն (Mircea Ghitulescu) եւ ռումինահայ լրագրող ու թարգմանիչ Մադլեն Կարակաշյանը:

Շնորհանդեսն ուղեկցվում էր թատերական դերասանների խմբի` պիեսներից հատվածների ներկայացմամբ:

Տպել էջը