ՄԵՐԿՈՍՈՒՐ-ի խորհրդարանի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ 20 նոյեմբերի 2007թ. Ս.թ. նոյեմբերի 19-ին Ուրուգ
20 նոյեմբերի, 2007Ս.թ. նոյեմբերի 19-ին Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում կայացած ՄԵՐԿՈՍՈԻՐ-ի խորհրդարանի լիագումար նիստում, կազմակերպության օրենսդիր մարմնում Արգենտինան, Բրազիլիան, Պարագվայը եւ Ուրուգվայը ներկայացնող պատգամավորները ձայների մեծամասնությամբ հաստատեցին նույն խորհդարանի Մարդու իրավունքների հանձնաժողովի նախօրեին միաձայն ընդունած որոշումը Հայոց Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ:
Որոշման մեջ մասնավորապես ասվում է` «ՄԵՐԿՈՍՈԻՐ-ի Խորհրդարանը վճռականորեն դատապարտում է 1915-1923 թթ. Օսմանյան կայսրության կողմից իրականացված հայերի ցեղասպանությունը, որը խլեց մեկուկես միլիոն մարդկանց կյանք, եւ իր զորակցությունն է հայտնում հայ ժողովրդի արդար Դատին:Միաժամանակ կոչ է անում Հայոց ցեղասպանությունը դեռ չճանաչած եւ չդատապարտած կառավարություններին եւ խորհրդարաններին նմանատիպ որոշում կայացնել»:
Տեղեկանք. ՄԵՐԿՈՍՈՒՐ-ը Հարավային Ամերիկայի խոշորագույն կազմակերպություններից մեկն է, ստեղծվել է 1986թ.: ՄԵՐԿՈՍՈՒՐ-ի կազմում են Արգենտինան, Բրազիլիան, Պարագվայը, Ուրուգվայը եւ Վենեսուելան: Կազմակերպության ասոցացված անդամներ են` Չիլին, Բոլիվիան, Կոլումբիան, Էկվադորը եւ Պերուն: