Սիրիայում կազմակերպված ցուցահանդեսների վերաբերյալ 05 մարտի 2008թ. Ս.թ. փետրվարի 19-ից մարտի 4-ը Հալեպում
05 մարտի, 2008Ս.թ. փետրվարի 19-ից մարտի 4-ը Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոսության հովանավորությամբ եւ հալեպահայ մշակութային միությունների կազմակերպմամբ ցուցահանդեսներ կազմակերպելու նպատակով Հալեպ է այցելել «Հայ միասնության խաչ» բարեգործական մշակութային կազմակերպության տնօրեն, արվեստագետ Գրիգոր Բաբախանյանը:
Փետրվարի 23-ին Հալեպի «Լեւոն Շանթ» ցուցասրահում տեղի է ունեցել ցուցահանդեսի պաշտոնական բացումը, որին սիրիական կողմից ներկա են եղել Հալեպի մշակութային կենտրոնի տնօրենը, Հալեպում գործող գլխավոր հյուպատոսությունների ներկայացուցիչներ եւ պատվո հյուպատոսներ: Ողջույնի խոսք են ասել Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոս Արթուր Մանասարյանը, հայ ավետարանական համայնքի համայնքապետը եւ Հալեպի մշակույթի կենտրոնի տնօրենը:
Ցուցահանդեսին ներկայացվել են «Հայ միասնության խաչ» կազմակերպության անդամների եւ Գրիգոր Բաբախանյանի բազմաթիվ ցուցանմուշներ` հայկական ձեռագործ գորգեր, գեղանկարներ, լուսանկարներ, նաեւ Բաբախանյանի գրքերը եւ հայ արվեստի վերաբերյալ գրականություն: