Վարդան Օսկանյանի խոսքը ԱԳՆ աշխատակիցների հետ հրաժեշտի հանդիպմանը 10 ապրիլ 2008թ. Ես խնդրեցի, որ դուք բոլոր

10 ապրիլի, 2008

Ես խնդրեցի, որ դուք բոլորդ այստեղ հավաքվեք, որպեսզի կարողանամ շնորհակալություն ասել ձեզ` ձեզ բոլորիդ: Բոլոր դիվանագետներին, որոնք ինձ հետ աշխատել են այս տասը տարիների ընթացքում — ավելին: Տեխնիկական անձնակազմին, որ մեր աշխատանքն այստեղ ու արտերկրում հնարավոր է դարձրել: Մեր դեսպաններին, որոնք տքնաջանորեն են աշխատել, հակառակ բոլոր դժվարությունների, որպեսզի առավելագույնս պաշտպանեն ու առաջ մղեն մեր շահերը:

Մենք բոլորս կարող ենք հպարտանալ մեր գործով, — մենք բոլորս կարող ենք բավարարվածության զգացում ունենալ, որ մեր քաղաքացիական պարտքն ենք կատարում: Մենք բոլորս Հայաստանի քաղաքացիներ ենք. դուք` ծնունդով, իսկ ես` սեփական ընտրությամբ: Ինձ համար Հայաստանի անկախությունից հետո իրերս հավաքելն ու Հայաստան վերադառնալն ամենաինքնաբուխ որոշումն է եղել, անգամ որոշում չի եղել, այլ ակնհայտ տարբերակ: Գալով, ես այժմ չեմ պատրաստվում հեռանալ:

Ես այստեղ եմ եղել գրեթե ամենասկզբից` աշխատելով ձեզ հետ համարյա ոչնչից մի բան ստեղծել, ստեղծել մի նոր հաստատություն ու մի նոր տեսակի հաստատություն: Ես արտաքին գործերի նախարար եմ եղել նախագահ Քոչարյանի պաշտոնակալության սկզբից: Ես փոխարտգործնախարար ու նախարարի առաջին տեղակալ եմ եղել նախագահ Տեր-Պետրոսյանի օրոք: Այլ խոսքերով, ես ծառայել եմ ոչ թե մարդուն, այլ ժողովրդին ու իմ երկրին: Դա այն է, ինչ մենք անկախությունից ի վեր միասին ենք արել. մենք ծառայել ենք պետությանը, Հայաստանի Հանրապետությանը: Ես հպարտանում եմ այն աշխատանքով, որ մենք միասին կատարել ենք:

Այս տասը տարիների ընթացքում, կարծում եմ, մեր աշխատանքի բնույթն էապես փոխվել է: Իհարկե Հայաստանի Հանրապետությունը փոխվել ու առաջընթաց է ապրել` իր հետ բերելով շատ օբյեկտիվ հանգամանքների փոփոխություն. մենք չենք սպասում 2, 3, երբեմն` 5 ամիս վարձատրություն ստանալու համար: Մենք թուղթ ունենք պայմանագրեր, կոնվենցիաներ ու փաստաթղթեր տպելու համար: Մենք այլ—ս պատանդ չենք դեպի Հայաստան ու երկրից դուրս անկանոն թռիչքների:

Այլ տարբերություններ —ս կան: Դիվանագետներն ու ամբողջ անձնակազմը ընդունվում են միայն իրենց արժանիքների հիման վրա, — ոչ թե որ—է այլ պատճառով: Դիվանագետները նշանակումներ են ստանում արտերկրում միայն իրենց մասնագիտական հանգամանքների հիման վրա, — ոչ թե որ—է այլ պատճառով: Այս նախարարությունն այսօր վայելում է ամենամաքուր, ամենամասնագիտական կարողություններն ունեցող, ամենականոնակարգված — չկաշառված հաստատության համբավը: Եվ սա հպարտանալու փոքր առիթ չէ:

Այս նախարարությունն այն տեղն է, ուր մարդկանց արժանապատվորեն են վերաբերվում, հարգանքով ու հանդուրժողականությամբ: Ես հպարտանում եմ դրանով — հավատում եմ, որ այս ավանդույթի սկիզբը դնելուց հետո դժվար կլինի այն չպահպանել: Հակառակը, այն վարակիչ է դառնում: Ես հավատացած եմ, որ ժողովրդավարական հասարակություն կառուցելու համար մենք պետք է սկսենք, — սկսել ենք, թափանցիկ, հաշվետու նախարարության կայացումից — միմյանց արժանապատվորեն վերաբերվելուց:

Աշխարհը նույնպես փոխվել է այս 10 տարիների ընթացքում: Ռուսաստանը վերընթաց է ապրում միջազգային ասպարեզում: Եվրոպան շատ ավելի մոտ է, քան նախկինում էր: ԱՄՆ-ն ավելի հետ—ողական է ժողովրդական գործընկերներ ունենալու հարցում: Ադրբեջանը նավթն է դիտարկում որպես իր բոլոր խնդիրների լուծման բանալի: Թուրքիան ապրում է թե' անցյալում, — թե' ապագայում: Վրաստանը փորձում է քայլել զոհի — հանդգնության եզրով: Իրանը հայտնվել է աշխարհի ընկալման ու սեփական տեսլականի արանքում:

Իսկ Հայաստա՞նը: Հայաստանը ցույց տվեց, որ դիվանագիտությունն ու պաշտպանությունը միմյանց չեն փոխարինում, այլ միասնաբար գործում են ապահովագրելու երկրի ապագան: Հայաստանն ապացուցել է, որ տնտեսական աճը հնարավոր է անգամ բնական պաշարների ու բաց տրանսպորտային միջանցքների բացակայության պայմաններում: Հայաստանը կենդանի վկայությունն է այն բանի, որ կարելի է լինել միջազգային հանրության հարգանք վայելող անդամ — մի—նույն ժամանակ համաշխարհային հոսանքին հակառակ գնալ` երաշխավորելու համար Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումն ու անվտանգությունը: Հայաստանը դարձել է վստահելի —, ես կարող եմ ասել նա—, լիարժեք գործընկեր միջազգային կազմակերպություններում բարեփոխումներով, ներքին ընկալման ու գործողություններին վերաբերող իր լի օրակարգով: Հայաստանը լավ հարաբերություններ է հաստատել աշխարհի բոլոր խոշոր բ—եռների հետ` Ռուսաստանի, Ամերիկայի, Եվրոպայի, Ասիայի, Մերձավոր Ար—ելքի ու Լատինական Ամերիկայի:

Բայց իմ թվարկած հաջողություններից յուրաքանչյուրը իր հետ փորձությունների նոր շարք է բերել ու նոր խնդիրներ: Եվ դա է մեր գործը` յուրաքանչյուր հնարավորությունն առավելագույնս օգտագործել — նվազագույնի հասցնել բոլոր սպառնալիքները:

Այսօր մենք մեր գործը վերջին մի քանի ամիսներին փոփոխված միջավայրում պետք է կատարենք: Երբ մենք թույլ տվեցինք ընտրական ու հետընտրական շրջանի լարվածությանն ու զգացմունքներին իշխել, դրանք ցույց տվեցին, որ մենք երբեմն եր—ակայում ենք, որ հեղափոխությունը կարող է բարեփոխումներին այլընտրանք լինել, որ վրեժխնդրությունը կարող է հաշտությանը գերադասվել: Մեզանից` այս շենքում գտնվողներից լավ որ—է մեկը չգիտի, որ դա սխալ է: Մեզանից լավ որ—է մեկը չգիտի, որ մեր ներքին զորությունը, անքակտելիությունը, կայունությունը, բարոյականությունն ու հաստատակամությունը մեր ամենալավ, իրականում` միակ հայտաթուղթն են միջազգային ասպարեզում:

Եվ քանի որ իրոք սրանք են մեր միջոցները, մենք այսօր փաստացիորեն դեֆիցիտով ենք աշխատում: Այն կապիտալը, որ մենք կուտակել էինք միջազգայնորեն, ցաք ու ցրիվ եղավ: Սա նշանակում է, որ իմ հաջորդը, ձեզանից յուրաքանչյուրը — մենք բոլորս, որ ապրում ենք Հայաստանում, ավելի ջանասիրաբար պիտի աշխատենք վերագտնելու մեր հարգանքը — վստահությունը ինքներս մեր ու մեր ապագայի հանդեպ:

Ես կշարունակեմ աշխատել ձեզ հետ: Ես միտք չունեմ իմ հանրային գործունեությանը վերջ դնելու, սակայն նոր փուլ է սկսվում: Մտադիր եմ աշխատելու երկրի ներսում` օգնելու հաջորդ նախարարին հաջողության հասնելու միջազգայնորեն:

Մարտի 1-ին հաջորդած շաբաթներն իմ ամբողջ կարիերայի ամենադժվարին օրերն էին: Մի կողմից, ես վարչակարգի մաս եմ կազմում, որը, անկախ ամենից, պատասխանատու է այս երկրում կատարվող ամեն ինչի համար: Մյուս կողմից, ընդդիմության ընտրարշավի սկզբից ես առարկել եմ, հրապարակայնորեն ու մասնավոր զրույցներում, իրենց տակտիկային, մեթոդներին ու նպատակներին:

Ես կուրորեն հետ—ելու սովորություն չունեմ, բայց — ծայրահեղ ընդդիմություն էլ չեմ կարող լինել: Ես հավատում եմ ստանձնած պարտավորությունների կատարմանը: Վստահ եմ, որ այս 10 տարիներին ես դա արել եմ` երբեմն հեռուստախցիկի առջ—, ինչպես նաեւ կուլիսներում:

Իմ նվիրվածությունը Հայաստանին ու նրա ապագային չի սկսվել իմ` արտաքին գործերի նախարար դառնալով: Այն հիմա չի վերջանա, երբ ես այլ—ս նախարար չեմ լինի:

Այն պարզապես կփոխվի: Ես նոր պատասխանատվություն կստանձնեմ, որը հիմնականում միտված կլինի շահագրգիռ, ներառուն քաղաքական ատյանի ձ—ավորմանը, որը կաշխատի հանրության ու գործող քաղաքական ուժերի հետ մեր հասարակությ?? ???????????? ??????????, ուղիներ փնտրելու մեր տարբերությունների միջ— մերձեցման եզրեր գտնելու, այլ ոչ թե դրանք ????????????: Ես կգործակցեմ նրանց հետ, ովքեր ցանկանում են ստեղծել այլ զարգացած երկրների փորձը կրկնող մեխանիզմներ ու առաջարկել լուրջ, համոզիչ քաղաքական այլընտրանքներ, որոնք ապակառուցողական, ծայրահեղ ու ինքնանպատակ չեն: Ամենից շատ — ամենից ավելի ես կաշխատեմ զորացնել մեր այն հաստատությունները, որոնք կօգնեն մեր հասարակության մեջ նվազեցնել ցինիզմը — մեզանում ամենավատին հավատալու պատրաստականությունը, որ մարդկանց ուժ կհաղորդի ասելու այն, ինչին հավատում են, — հավատալ նրան, ինչ ասում են:

Գործը, որ դուք — ես կանենք, կփոխլրացնեն միմյանց: Ես այս ընտանիքի անդամն եմ ինձ զգում: Եվ դա չի փոխվելու: Ես կուզենայի, որ դա այդպես էլ մնար, թե— գիտեմ, որ դժվար է լինելու այս շենքի կողքով կամ ընդհանրապես Հանրապետության հրապարակով անցնել:

Շնորհակալություն:
Տպել էջը