ԼՂՀ նախա•ահ Բակո Սահակյանն ընդունեց ՀՀ ԱԳ նախարար Է.Նալբանդյանին 18 ապրիլ 2008թ. Ապրիլի 19-ին շարունակվեց

19 ապրիլի, 2008

Ապրիլի 19-ին շարունակվեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի այցը Ստեփանակերտ, ուր նա հանդիպումներ ունեցավ Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի, վարչապետ Արա Հարությունյանի եւ ԱԳ նախարար Գեորգի Պետրոսյանի հետ:

ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհավորելով Էդվարդ Նալբանդյանին նշանակման կապակցությամբ, ասաց, որ վստահ է, որ նման փորձառու դիվանագետի պաշտոնավարումը Հայաստանի ԱԳՆ ղեկավարի պաշտոնում նոր լիցք կհաղորդի երկրի արտաքին քաղաքականանությանը:

ՀՀ ԱԳ նախարարի խնդրանքով Ա.Ղուլյանը տեղեկացրեց նախորդ օրը Ստեփակերտում կայացած ՀՀ եւ ԼՂՀ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստի արդյունքները:

Նախարար Նալբանդյանը կարեւորեց Հայաստանի եւ Արցախի խորհրդարանների համագործակցությունը` փաստելով խորհրդարանական դիվանագիտության նշանակությունը, Հայաստանի եւ Արցախի փոխկապակցված գործունեւության ենթատեքստում:

ԼՂՀ կառավարության ղեկավար Արա Հարությունյանի հետ հանդիպմանը, վերջինս նախարար Նալբանդյանի խնդրանքով ներկայացրեց ԼՂՀ տնտեսության հիմնական ոլորտների զարգացման հեռանկարները: Անդրադարձ կատարվեց տնտեսության մեջ նոր տեխնոլոգիաների ներդրմանն ու օգտագործմանը, ինչպես նաեւ ՀՀ եւ ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչությունների համագործակցությանը:

Արցախի իր պաշտոնակից Գերոգի Պետրոսյանի հետ զրույցն հիմնականում ընթացավ ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացում առկա իրադրության շուրջ: Նախարարները խոսեցին նաեւ երկու գերատեսչությունների առավել սերտ համագործակցության մասին: Պայմանավորվածություն ձեռք բերվեց երկու նախարարությունների միջեւ պարբերական խորհդատվություններ անցկացնելու վերաբերյալ:

Երեւան վերադառնալու ճանապարհին նախարար Նալբանդյանը Շուշիում հանդիպում ունեցավ Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ Արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ, որն օրհնելով նախարարի բարձր առաքելությունը նրան մաղթեց ուժ եւ կորով իր առջեւ կանգնած մարտահրավերները հաջողությամբ հաղթահարելու գործում:

Տպել էջը