ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին հավատարմա•րերի պատճենը հանձնեց Հարավային Աֆրիկայի Հանրապետության դեսպան Անդիես Վենտերը 19 մայիս 2008թ.

19 մայիսի, 2008

Ս.թ մայիսի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ-ում Հարավային Աֆրիկայի Հանրապետության դեսպան Անդիես Վենտերը (նստավայրը` Կիեւ):

Ողջունելով դեսպանին` նախարար Նալբանդյանը հաջողություն մաղթեց նրան բարձր առաքելության կատարման գործում: Նախարարը պատրաստակամություն հայտնեց աջակցություն ցուցաբերել դեսպանին Հայաստանի եւ Հարավային Աֆրիկայի երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:

Դեսպան Վենտերը ներկայացրեց իր երկրի ներքրին եւ արտաքին քաղաքականությունը: Նա տեղեկացրեց, որ Հարավաֆրիկյան հանրապետության իշխանությունները կարեւորեում են Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը տնտեսական եւ այլ ոլորտներում:

 

Տեղեկանք: Անդիես Վենտերը ՀԱՀ երրորդ դեսպան է Հայաստանում: Նա ծնվել է 1951թ. Յոհանեսբուրգում (Հարավային Աֆրիկա): 1969թ. ընդունվել է Բլումֆոնտեյնի բարձրագույն քոլեջը: 1970-76թ. ստացել է առեւտրի բակալավրի աստիճան եւ առեւտրի պատվավոր բակալավրի աստիճան, Պրետորիայի համալսարանում առեւտրի եւ տնտեսագիտության մագիստրոսի աստիճան:
1987-2000 թթ. տարբեր պաշտոններ է զբաղեցրել ՀԱՀ ԱԳՆ համակարգում:

2000-04թ. եղել է ՀԱՀ դեսպան Հունգարիայում: 2004-ից արտգործնախարարության Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի ու Թուրքիայի վարչությունում գլխավոր տնօրեն է: Տիրապետում է անգլերեն եւ աֆրիկաանս լեզուներին: Ամուսնացած է, ունի երեք երեխա:
Տպել էջը