ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ՀայաստանումՄեծ Բրիտանիայի դեսպան Չառլզ Լոնզդեյլի հետ 19 մայիս 2008թ. \
21 մայիսի, 2008Ս.թ. մայիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնզդեյլի (Charles Lonsdale) հետ:
Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանն ասաց, որ Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս Միացյալ Թագավորության հետ գործակցությանը եւ վստահություն հայտնեց, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի բարձրացնել գործընկերության մակարդակը եւ բազմակողմ ուղղություններով համագործակցության արդյունավետությունը: Նախարարն ընդգծեց հայ-բրիտանական երկկողմ ծրագրերի շարունակականության ապահովման եւ նոր ծրագրերի մշակման ու իրականացման կարեւորությունը:
Դեսպան Չառլզ Լոնզդեյլը իր հերթին, հավաստիացրեց, որ Երեւանում Միացյալ Թագավորության դեսպանությունը անհրաժեշտ ջանքերը կգործադրի երկկողմ հարաբերությունների զարգացման համար:
Զրուցակիցներն անդրադարձան նաեւ տարածաշրջանային խնդիրներին, հարեւան երկրների հետ Հայաստանի հարաբերություններին, ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի վերջին զարգացումներին: