ՀՀ ԱԳՆ Սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի նախագահ տիկին Հրանուշ Հակոբյանի դիմումը Սփյուռքի մեր հայրենակիցներին 14 հուլիս 2008թ.

14 հուլիսի, 2008

Հարգարժան հայրենակից,

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Հանրապետության Նախագահի որոշմամբ եւ ՀՀ օրենքով ս.թ. հոկտեմբերի 1-ից ստեղծվելու է Սփյուռքի նախարարություն,
հաշվի առնելով նաեւ, որ Ձեր կառույցն ունի խոշոր ներդրում ազգակերտման եւ հայակերտման գործում, մեծագույն նպաստ` Հայաստան-Սփյուռք գործակցության զորացման ուղղությամբ,
ելնելով այն հանգամանքից, որ մշակվում է «Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման մասին» հայեցակարգ,
ինձ պատիվ ու պատասխանատվություն է ընձեռնվել Ձեզ հետ միասին առաջիկա երեք ամիսների ընթացքում ձեւ ու հոգի հաղորդել այս կառույցին, անպայմանորեն հաշվի առնելով տանտիրոջ Ձե՚ր տեսիլքը, Ձե՚ր մտահոգությունը ու Ձե՚ր բարի խորհուրդը:
Մեծապես զգացված կլինենք առաջիկա 10-15 օրերի ընթացքում ստանալ Ձեր առաջարկությունները եւ տեսլականն այս հիմանխնդրի շուրջ:
Սպասում եմ Ձեզանից լուրի, իսկ եթե լինեք Հայաստանում, խնդրում եմ հանդիպել եւ քննարկել Ձեր յուրաքանչյուր գաղափարը:
Հ.Գ. Օգտվելով հնարավորությունից, շատ կփափագենք ունենալ որքան հնարավոր է ընդարձակ տեղեկատվություն Ձեր կազմակերպության եւ համայնքի մասին /կրթություն, մշակույթ, երիտասարդություն, վիճակագրական տվյալներ, լրատվամիջոցներ, Հայաստանում իրականացվող ծրագրեր եւ այլն/:

Կանխավ շնորհակալ եմ,
հարգանքով`

Հրանուշ Հակոբյան

Ձեր առաջարկությունները կարող եք ուղարկել հետեեւյալ հասցեներով.

 

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ, ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ 2 ՇԵՆՔ, ԵՐԵՎԱՆ 375010
Tel. (37410) 58 39 78
E-Mail Diaspora@mfa.am
Spyurk.committee@mfa.am
GOVERNMENT HOUSE 2 , REPUBLIC SQUARE , YEREVAN 375010

Տպել էջը