Հնդկաստանում Հայաստանի դեսպանությունում տեղի է ունեցել Արամ Խաչատրյանի 105-ամյակին նվիրված երաժշտական երեկո 19 օգոստոս 2008թ.

19 օգոստոսի, 2008

Ս.թ. օգոստոսի 18-ին Նյու Դելիում Հայաստանի դեսպանության շենքում կազմակերպվել է երաժշտական երեկո` նվիրված աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 105-ամյակին:

Երեկոն բացել է Հնդկաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը, ով ներկայացրել է մանրամասներ Արամ Խաչատրյանի կենսագրությունից եւ հարուստ ստեղծագործական կյանքից:

Այնուհետեւ Նյու Դելիի ռուսական մշակութային կենտրոնից հրավիրված երաժիշտները` դաշնակահար Սվետլանա Ռոդոշկեւիչը եւ ֆլեյտահար Միխայիլ Ուշենինը, կատարել են մեծ վարպետի ստեղծագործությունները: Մասնավորապես, հնչել են Արամ Խաչատրյանի նոկտյուրնը, վալսը Լերմոնտովի «Դիմակահանդեսից», ինչպես նաեւ հատվածներ «Գայանե» եւ «Սպարտակ» բալետներից:

Երեկոյին ներկա են եղել պաշտոնյաներ Հնդկաստանի ԱԳՆ-ից, Նյու Դելիում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, արվեստագետներ եւ երաժիշտներ:
Տպել էջը