Սփյուռքի պետական կոմիտեի նախագահ Հրանուշ Հակոբյանը ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող տիկին Կոնսուելո Վիդալին 19 օգոստոս 2008թ.

19 օգոստոսի, 2008

Ս.թ. օգոստոսի 19-ին ԱԳՆ-ում Սփյուռքի պետական կոմիտեի նախագահ Հրանուշ Հակոբյանը ընդունեց ՄԱԿ-ի մշտական համակարգող Կոնսուելո Վիդալին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի եւ Սփյուռքի կոմիտեի նախկին պայմանավորվածությունների եւ ապագա ծրագրերի իրագործման հետ կապված հարցեր:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց նաեւ նախապատրաստել համաձայնագրի նախագիծ, որը կներառի այն ոլորտներն ու ծրագրերը, որոնք ապագայում կիրականացվեն ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի եւ ՀՀ սփյուռքի ստեղծվելիք նախարարության կողմից:
Կողմերը նաեւ քննարկեցին կրթական ոլորտում ՄԱԿ-ի գրասենյակի եւ Սփյուռքի ստեղծվելիք նախարարության համագործակցության հետ կապված հարցեր:

Տիկին Վիդալը նաեւ նշեց, որ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը կաջակցի նախարարության էլեկտրոնային կայքէջի ստեղծման աշխատանքներին:
Տպել էջը