Համաժողով Գլենդեյլի հանրային գրադարանում 21 հոկտեմբեր 2008թ. Ս.թ. հոկտեմբերի 19-ին Գլենդեյլի հանրային գրադ
21 հոկտեմբերի, 2008Ս.թ. հոկտեմբերի 19-ին Գլենդեյլի հանրային գրադարանում տեղի է ունեցել «Միացյալ հայ երիտասարդներ» կազմակերպության կողմից կազմակերպված համաժողով՝ «Միջազգային հարաբերությունները եւ ուժային հավասարակշռությունը Կովկասում. Հայաստանի արտաքին քաղաքականությունը» խորագրով:
Հիմնական բանախոսն է եղել Լոս Անջելեսում Հայաստնի գլխավոր հյուպատոս Արմեն Լիլոյանը, ով հանդես է եկել Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ծավալուն ելույթով:
Ելույթից հետո տեղի է ունեցել մտքերի փոխանակում, որին մասնակցել են ազգությամբ հայ երիտասարդներ՝ հայ համայնքային, նաեւ անկախ կառույցներից: Քննարկվել են հայ-թուրքական հարաբերությունները, Հարավային Օսիայի շուրջ վերջին զարգացումների հետեւանքները, ԱՄՆ-Իրան հարաբերությունները: Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի արտաքին քաղաքականության տարբեր ասպեկտներին: