Հայաստանի եւ Լատվիայի արտգործնախարարների հանդիպումը Ռիգայում 19 նոյեմբեր 2008թ. Ս.թ. նոյեմբերի 19-ին ՀՀ ԱԳ
19 նոյեմբերի, 2008Ս.թ. նոյեմբերի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցով ժամանեց Լատվիա:
Ռիգայում Էդվարդ Նալբանդյանի առաջին հանդիպումը Լատվիայի ԱԳ նախարար Մարիս Ռիեկսինչի հետ էր:
Ողջունելով Էդվարդ Նալբանդյանին Մարիս Ռիեկսինչը նշեց, որ Լատվիայի իշխանությունները կարեւորում են Հայաստանի հետ համակողմանի հարաբերությունների զարգացումը եւ պատրաստ են կոնկրետ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:
Նախարար Նալբանդյանը, շնորհավորեց Մարիս Ռիեկսինչին նոյեմբերի 18-ին նշվող Լատվիայի պետականության 90-ամյա հոբելյանի կապակցությամբ: Նա ընդգծեց, որ Հայաստանի եւ Լատվիայի բարեկամական հարաբերությունները ակտիվորեն զարգանում են եւ հայկական կողմը մտադիր է հետեւողական ջանքեր գործադրել քաղաքական երկխոսության բարձր մակարդակը պահպանելու, ինչպես նաեւ առեւտրատնտեսական հարաբերությունները աշխուժացնելու համար:
Երկուստեք նշվեց Հայաստանի եւ Լատվիայի միջեւ լայն իրավապայմանագրային դաշտի առկայությունը, ինչը լավ նախադրյալներ է ստեղծում երկու երկրների միջեւ տարբեր բնագավառներում առավել ակտիվ համագործակցության ծավալման համար:
Հայաստան - Եվրոպական միություն հարաբերությունների ենթատեքստում նախարարներ Նալբանդյանն ու Ռիեկսինչը մտքեր փոխանակեցին Եվրոպական հարեւանության քաղաքականության գորոծողությունների ծրագրի իրկանացման ընթացքի, եւ Արեւելյան գործընկերության նախաձեռնության վերաբերյալ:
Հայաստանի եւ Լատվիայի արտգործնախարարները առարկայական քննարկում ունեցան Եվրոպայում համապարփակ անվտանգության ապահովման խնիրների շուրջ: Էդվարդ Նլաբնադյանը նշելեց գոյություն ունեցող համակարգի կատարելագործման անհրաժեշտությունը:
Անդրադառնալով հակամարտությունների կարգավորմանը Հայաստանի եւ Լատվիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կարեւորեցին դրանք բացառապես խաղաղ միջոցներով կարգավորումը:
Նախարար Ռիեկսինչը բարձր գնահատեց Հայաստանի մասնակցությունը Կոսովոյում իրականացվող խաղաղապահ գործողությանը:
Մարիս Ռիեկսինչի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը:
Հանդիպմանը մանրամասն քննարկվեցին նաեւ Հարավային Օսեթիայի շուրջ տեղի ունեցած իրադարձությունները եւ դրանից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակը:
Նախարարների հանդիպումից հետո տեղի ունեցավ ճեպազրույց:
Նախարարներ քննարկումները շարունակեցին Էդվարդ Նալբանդյանի պատվին տրված պաշտոնական ճաշի ընթացքում:
Այնուհետեւ երկու երկրների արգործնախարարները այցելեցին Լատվիայի Անկախության հուշարձան, ուր պատվո պահակախմբի ստուգայց կատարելուց հետո ծաղկեպսակներ դրեցին հուշարձանին:
Ռիգայում Էդվարդ Նալբանդյանը հյուրընկալվեց նաեւ Լատվիայի Սեյմում, ուր հանդիպում ունեցավ Սեյմի նախագահ Գունդարս Դաուձեի հետ: Հանդիպմանը ներկա էին նաեւ Լիտվայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Անդրիս Բեռզինչը, հայ-լիտվական միջխորհրդարանական համագործակցության խմբի նախագահ Իվանս Կլեմենտյեվսը:
Լիտվացի խորհրդարանականների հետ հանդիպմանը Էդվարդ Նալբանդյանը քննարկեց երկու երկրների հարաբերություններում խորհրդարանների դերակատարությունը, նշելով` որ Հայաստանը կարեւորություն է տալիս խորհրդարանական դիվանագիտությանը` որպես երկրների եւ ժողովուրդների միջեւ համագործակծության կարեւոր ձեւաչափ: Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային հարցեր:
Նոյեմբերի 19-ի երեկոյան տեղի ունեցավ Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը լատվիահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Առավել քան երկու ժամ տեւած հանդիպմանը Հայաստանի արտգործնախարարը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու հայ դիվանագիտության առջեւ կանգնած խնդիրները` մասնրամասնորեն անդրադառանալով արցախյան հիմնախնդրի կարգավորմանը եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին:
Նոյեմբերի 20-ին նախատեսված է Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Լատվիայի Հանրապետության նախագահ Վալդիս Զատլերսի հետ:
Հայաստանի արտգործնախարարը կայցելի նաեւ Ռիգայի հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի:
Նույն օրվա երկրորդ կեսին Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Էստոնիա: