Հաագայում իր աշխատանքները սկսեց Քիմիական զենքի արգելման կազմակերպության 12-րդ խորհրդաժողովը

09 դեկտեմբերի, 2008

Ս.թ. դեկտեմբերի 2-ին Հաագայում իր աշխատանքները սկսեց Քիմիական զենքի արգելման կազմակերպության 12-րդ խորհրդաժողովը: Նստաշրջանն ընթանալու է մինչեւ դեկտեմբերի 5-ը:

Հայաստանի պատվիրակությունը ղեկավարում է ՔԶԱԿ-ում ՀՀ Մշտական ներկայացուցիչ Ս. Մկրտչյանը: Պատվիրակության կազմում է ՀՀ ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության վարչության խորհրդական Ա. Ազնավուրյանը:

Խորհրդաժողովում ծավալուն հաշվետու ելույթով հանդես եկավ Գլխավոր տնօրեն Ռ. Պֆիրտերը: Նա ներկայացրեց Քիմիական զենքի արգելման կոնվենցիայի իրականացման ընթացքը, ս.թ. ապրիլին կայացած Երկրորդ վերանայման խորհրդաժողովի արդյունքները, անդրադարձավ առանձին տարածաշրջանների զարգացումներին, ինչպես նաեւ գոյություն ունեցող խնդիրներին: 2008թ. ընթացքում Քիմիական զենքի կոնվենցիային են միացել Կոնգոն եւ Գվինեա-Բիսաուն. մինչ այս տարվա վերջ Կոնվենցիան կսկսի գործել նաեւ Լիբանանի համար: Այսպիսով ՔԶԱԿ-ը կունենա 185 անդամ եւ միայն 10 երկրներ դուրս կմնան նրա անդամությունից: Շարունակում են որպես առաջնահերթ խնդիրներ մնալ Կոնվենցիայի համընդհանրությանը հասնելը, Կոնվենցիայով չարգելվող գործունեության հավաստագրումը տեսչությունների իրականացման միջոցով, ինչպես նաեւ ազգային օրենսդրությունում Կոնվենցիայի դրույթների լիարժեք արտացոլումը:

12-րդ խորհրդաժողովից հետո ընկած ժամանակահատվածում շարունակվել է Կոնվենցիայի հաջող իրականացումը եւ Ալբանիաից հետո եւս մի երկիր հայտարարել է իր տարածքում պահպանվող քիմիական զենքի պաշարների լրիվ ոչնչացման մասին:

Բոլոր ելույթներում ընդգծվում էր Կոնվենցիայով սահմանված ժամկետում` մինչեւ 2012թ., քիմիական զենք ունեցող վեց երկրների կողմից առկա պաշարների լիակատար վերացման հրամայականը:

Հայաստանը միացել էր խորհրդաժողովում Եվրոպական միության կողմից կատարված հայտարարությանը:
Տպել էջը