Ֆրանսիայի ԱԳ նախարարն ուղերձ է հղել Հայաստանի արտգործնախարարին
27 մարտի, 2009
Ս.թ. մարտի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովին:
Սերժ Սմեսովը Էդվարդ Նալբանդյանին փոխանցեց Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Կուշների ուղերձը:

Ուղերձում Ֆրանսիայի արտգործնախարարն անդրադառնում է Հայաստանի եւ Ֆրանսիայի բարձր մակարդակի հարաբերություններին, տարածաշրջանային հարցերի:
Վկայակոչելով Փարիզում մարտի 10-ին Հայաստանի արտգործնախարարի հետ ունեցած հանդիպումը եւ կարեւորելով 2008 թ. նոյեմբերի 2-ի Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների ստորագրած Մոսկովյան հռչակագիրն ու 2008 թ. դեկտեմբերին Հելսինկիում ընդունված հռչակագիրը` Բեռնար Կուշները հայտնում է Ֆրանսիայի, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի, պատրաստակամությունը` ջանքեր գործադրելու ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ: