ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվեց «Ժողովուրդների ինքնորոշման իրավունքի համընդհանուր իրականացում» վերնագրով բանաձեւ 19 դեկտեմբեր 2009թ.

19 դեկտեմբերի, 2009

Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (ԳԱ) 64-րդ նստաշրջանում ս.թ. դեկտեմբերի 18-ին առանց քվեարկության ընդունվեց «Ժողովուրդների ինքնորոշման իրավունքի համընդհանուր իրականացում» վերնագրով բանաձեւը:

Բանաձեւը համահեղինակել են ՄԱԿ-ի 50-ից ավելի անդամ պետություններ, այդ թվում? Հայաստանը եւ Ադրբեջանը:

ՄԱԿ-ի վերոհիշյալ բանաձեւը վերահաստատում է ազգերի ինքնորոշման համընդհանուր իրականցումը եւ կոչ է անում հատուկ ուշադրություն դարձնել այս իրավունքի ոտնահարման դեպքերին: Կազմակերպության բազմաթիվ անդամ-երկրներ հավատացած են, որ ինքնորոշման իրավունքը հանդիսանում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկը, այն արդիական է այսօրվա միջազգային անցուդարձի համատեքստում եւ համարվում է միջազգային ողջ համակարգի կարեւորագույն հենասյուներից մեկը:
Տպել էջը