Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեցԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին 19 հունվար 2010թ.

19 հունվարի, 2010

Ս. թ. հունվարի 19-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:

Հանդիպմանը քննարկվեցին արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին առնչվող հարցեր:
Տպել էջը