ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը բացեց ԱԳՆ դիվանագիտական դպրոցը 15 փետրվար 2010թ. Փետրվարի15-ին ՀՀ Նախագահ Սերժ Ս

15 փետրվարի, 2010

Փետրվարի15-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տեղի ունեցավ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի բացման հանդիսավոր արարողությունը:

ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի հիմնադրումը նոր էջ է բացում Հայաստանում դիվանագիտական կադրերի պատրաստման ոլորտում:

Արարողությանը բացման խոսքով հանդես եկավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ով դպրոցի հիմնադրումը ԱԳՆ կարեւոր խնդիրներից մեկն էր հռչակել:

Իր խոսքում Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Հանրապետության Նախագահին` դպրոցի ստեղծման գաղափարին սատարելու եւ բացման արարողությանը մասնակցելու համար` նշելով, որ ունկնդիրների համար ոգեւորիչ եւ պարտավորեցնող պետք է լինի Հանրապետության Նախագահի ներկայությունը կրթօջախի բացմանը:

Նախարար Նալբանդյանը շնորհակալանքի խոսքեր ուղղեց Ռուսաստանյան Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին, Եւրոպական Միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եւրոպական հանձնաժողովի փոխնախագահ Քետրին Էշթոնին, Եւրոպայում Անվտանգության եւ Համագործակցության Կազմակերպության գլխավոր քատուղար Մարկ Պերեն դե Բրիշամբոյին? դպրոցին ցուցաբերած աջակցության եւ այսօր իրենց կողմից ստացված ջերմ շնորհավորական ուղերձների համար, ինչպես նաեւ նշված միջազգային գործընկերների երեւանյան ներկայացուցչությունների ղեկավարներին? դեսպաններ Լյուցեմբերգերին եւ Կապինոսին, ինչպես նաեւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի գրասենյակին? ի դեմս Դաֆինա Գերչեւայի, ու Էստոնիայի դիվանագիտական դպրոցի տնօրեն Էկկե Նոմին:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը երախտիքի խոսքեր ասաց ԵՄ-ին, ԵԱՀԿ-ին եւ ՄԱԿ-ին, դրանց երեւանյան գրասենյակներին`դպրոցի հիմնադրմանն ու տեխնիկական ապահովմանը ցուցաբերած աջակցության համար, ինչպես նաեւ իրենց նեդրումը բերած ԱԳՆ աշխատակիցներին:

Դիմելով դիվանագիտական դպրոցի ունկնդիրներին` Էդվարդ Նալբանդյանն ասաց. "Դիվանագետ դառնում են ամբողջ կյանքի համար, եւ դուք պիտի իմանաք, որ ձեր? ապագա դիվանագետների կյանքի ոչ թե ամեն օրը, այլ ամեն վայրկյանը նվիրված պետք է լինի մեր երկրին եւ ժողովրդին ծառայելուն, աշխարհում Հայաստանի բարեկամների թիվը ավելացնելուն:

Դիվանագիտության արտաքին փայլի լույսերի տակ չի երեւում այն չարքաշ ու տքնաջան աշխատանքը, որը դիվանագետի կյանքի մասն է կազմում: Դիվանագետի աշխատանքը ծանր ու լարված աշխատանք է, որը համեմատելի է զինվորական ծառայության հետ, այն տարբերությամբ, որ դիվանագետի զենքն իր գիտելիքներն են: Ահա հենց այդ գիտելիքների համար է, որ ստեղծվել է այս դիվանագիտական դպրոցը:

Դիվանագիտութունն, իհարկե, նախեւառաջ պիտի լինի արյան մեջ, բայց այն նաեւ մասնագիտություն է, եւ ինչպես որեւէ մասնագիտություն, պահանջում է հիմնավոր կրթություն"

Դպրոցում հրավիրված են դասավանդելու Ռուսաստանի, Եվրոպական մի շարք երկրների, ԱՄՆ-ի, Ճապոնիայի եւ Չինաստանի հեղինակավոր կրթական եւ քաղաքագիտական կենտրոնների առաջատար դասախոսներ եւ վերլուծաբաններ, ականավոր դիվանագետներ եւ փորձագետներ: 2010 թ. ակադեմիական տարվա ընթացքում ունկնդիրները հնարավորություն կունենան ծանոթանալու միջազգային հարաբերությունների եւ իրավունքի հիմնադրույթներին, միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպությունների գործունեությանը, բանակցային հմտություններին եւ դիվանագիտական ներկայացուցչություններում աշխատանքի առանձնահատկություններին:

Դիվանագիտական դպրոցի 25 ունկնդիրներն ընտրվել են մոտ 190 դիմորդների շարքից գրավոր եւ բանավոր քննությունների արդյունքում:

Դասընթացի ավարտին առավել առաջադիմություն ցույց տված ունկնդիրները կհամալրեն Հայաստանի դիվանագիտական ծառայությունը` աշխատանքի անցնելով ԱԳՆ համակարգում:
Տպել էջը