ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանը «Հայլուր» լրատվական ծրագրին

16 հուլիսի, 2010

Հարց. - Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունը, թե իբրեւ հայկական կողմի հետ քննարկվում է Լաչինի եւ Քելբաջարի շրջանները Ադրբեջանին վերադարձնելու հարցը, եւ թե իբրեւ այդ հարցը քննարկվել է նաեւ Սանկտ Պետերբուրգյան հանդիպման ընթացքում:

Պատասխան. - Դա բացահայտ սուտ է: Հայկական կողմը երբեք չի քննարկել Ադրբեջանի վարչական հսկողության տակ Լաչինի եւ Քելբաջարի շրջանների փոխանցման հարցը: Այդ հարցը չի քննարկվել նաեւ նախագահների Սանկտ Պետերբուգյան հանդիպման ընթացքում:
 

Տպել էջը