ՀՀ ԱԳ նախարարն ընդունեց Հայաստանում Թուրքմենստանի նորանշանակ դեսպանին

13 օգոստոսի, 2010

Օգոստոսի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Թուրքմենստանի նորանշանակ դեսպան Աթա Սերդարովին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` Էդվարդ Նալբանդյանը համոզմունք հայտնեց, որ դեսպանն իր առաքելության ընթացքում կնպաստի հայ-թուրքմենական երկկողմ բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդմանն ու խորացմանը:

Նախարար Նալբանդյանն ու դեսպան Սերդարովը քննարկեցին նաեւ հայ-թուրքմենական երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների եւ քաղաքական երկխոսության ակտիվացմանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաեւ հումանիտար, գիտական եւ գործարար կապերի սերտացմանն առնչվող հարցեր:

Հանդիպման ընթացքում արծարծվեց միջազգային կազմակերպությունների շրջանակներում հայ-թուրքմենական փոխգործակցությունը:

Էդվարդ Նալբանդյանն ու Աթա Սերդարովը անդրադարձան Կենտրոնական Ասիրայի եւ Հարավային Կովկասի տարածաշրջանային զարգացումներին:

Տպել էջը