ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Շվեդիայի դեսպան Հանս Գունար Ադենին

23 օգոստոսի, 2010

Օգոստոսի 23-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Շվեդիայի դեսպան Հանս Գունար Ադենին` Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

Էդվարդ Նալբանդյանը, բարձր գնահատելով երկու երկրների միջեւ հաստատված համագործակցությունը, շնորհակալություն հայտնեց դեսպան Ադենին` հայ-շվեդական հարաբերությունների զարգացման գործում ունեցած անձնական ավանդի համար:

Բարձր գնահատելով դինամիկ զարգացող երկկողմ հարաբերությունները` ինչպես նաեւ համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում` կողմերը կարեւորեցին Հայաստանի եւ Շվեդիայի միջեւ երկկողմ տնտեսական կապերի զարգացումը:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության շուրջ:

Դեսպանի խնդրանքով անդրադարձ կատարվեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին, ինչպես նաեւ տարածաշրջանային այլ հարցերի:
Հանդիպման ավարտին, ի նշանավորումն հայ-շվեդական հարաբերությունների ամրապնդման գործում դեսպան Ադենի ներդրման, նախարար Նալբանդյանը ԱԳՆ հուշամեդալ հանձնեց Հանս Գունար Ադենին:
 

Տպել էջը