Հայաստանի արտգործնախարարն ընդունեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին

15 սեպտեմբերի, 2010

 Սեպտեմբերի 14-ինարտգործնախարարԷդվարդՆալբանդյաննընդունեց Բելգիայի ֆրանսախոս համայնքի միջազգային համագործակցության գլխավոր տնօրեն Ֆիլիպ Սյուինենին, որը գլխավորում է Հայաստան ժամանած Վալոնիայի եւ Բրյուսելի մի քանի տասնյակ գործարարների պատվիրակությունը:

Ողջունելով հյուրերին` նախարար Նալբանդյանը գոհունակություն հայտնեց տարեցտարի ակտիվացող հայ-բելգիական տնտեսական համագործակցությամբ` նշելով, որ այդ գործում իրենց լուրջ ներդրումն ունեն պարբերաբար կազմակերպվող հայ-բելգիական գործարար համաժողովները, հայ եւ բելգիացի գործարարների փոխադարձ այցելությունները:

Ֆիլիպ Սյուինենը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշեց, որ սա Բելգիայի ֆրանսախոս համայնքի գործարարների արդեն երրորդ այցելությունն է Հայաստան, եւ ամեն անգամ Երեւան ժամանող գործարարների թիվը նկատելիորեն աճում է:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանի եւ Բելգիայի ֆրանսախոս համայնքի միջեւ հարաբերությունների ամրապնդման եւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործունեության եւ դրա շրջանակներում համագործակցության խթանման նպատակով ձեռնարկվելիք քայլերին:

Նախարար Նալբանդյանի խնդրանքով` Ֆիլիպ Սյուինենը ներկայացրեց Բելգիայում տեղի ունեցող գործընթացները եւ ներքաղաքական ճգնաժամից դուրս գալու ուղիները:

Հայ-բելգիական հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման համար արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Ֆիլիպ Սյուինենին հանձնեց ԱԳՆ մեդալ: 

 

Տպել էջը