Հայաստանի Հանրապետության Անկախության 19-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ Բուլղարիայում

28 սեպտեմբերի, 2010

 Պլովդիվ. Պլովդիվում Հայաստանի պատվավոր հյուպատոսության եւ Բուլղարիայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ սեպտեմբերի 21-ին Պլովդիվի Հայկական մշակույթի տան սրահում կայացել է Հայաստանի Ազգային տոնին նվիրված ընդունելություն, որին ներկա էին Պլովդիվի քաղաքապետարանի եւ համայնքային խորհրդի պաշտոնյաներ եւ պատգամավորներ, Հայ եկեղեցական խորհրդի ատենապետը, Բուլղարիայում Հայաստանի դեսպանության անձնակազմը, Հայ Բարեգործական Ընդհանուր Միության, Համազգայինի, ՀՕՄԻ, Պլովդիվում գործող դիվանագիտական ներկայացուցչությունների`հյուպատոսությունների եւ պատվո հյուպատոսությունների ղեկավարներ, «Երեւան», «Ձայն», «Վահան» թերթերի խմբագիրները, հայ եւ բուլղար գործարարներ, բազմաթիվ բուլղարահայեր:
Հայաստանի Ազգային տոնի կապակցությամբ ներկաներին ողջունեցին Բուլղարիայում Հայաստանի դեսպանության խորհրդական Իգոր Մարտիրոսյանը եւ Պլովդիվում Հայաստանի պատվավոր հյուպատոս Եղիազար Ուզունյանը:

Սոֆիա. Հայաստանի Հանրապետության անկախության եւ Բուլղարիայի Հանրապետության Անկախության (սեպտեմբերի 22) տոների կապակցությամբ սեպտեմբերի 24-ին Սոֆիայի Սուրբ Սոֆիա սրահում Հայ Բաեգործական Ընդհանուր Միության նախաձեռնությամբ եւ Բուլղարիայում Հայաստանի դեսպանության աջակցությամբ կազմակերպվել էր համատեղ համերգ`հայ եւ բուլղար ճանաչված երաժշտական համույթների, պարային խմբերի եւ արտիստների մասնակցությամբ:
Երաժշտական ծրագրերով հանդես եկան ՀԲԸՄ կամերային նվագախումբը` Պոտրոս Փափազյանի գլխավորությամբ, մանկական «Էրիխ Կեստներ» երգչախումբը,
Պլովդիվի «Կարապներ» պարային համույթը, Շումենի հայկական երգչախումբը,
բուլղարական ազգագրական մանկական պարային համույթը, երգիչներ`Արթուր Նադոսյանը, Քրիստինա եւ Միխայիլ Բելչեւները,Մարիա Իլյեւան, Հայկաշոտ Աղասյանը եւ Սոնյա Թոդորավան:
Համերգից հետո տեղի ունեցավ ընդունելություն:
Միջոցառմանը ներկա էին ԲՀ Ժողովրդական Ժողովի նախագահի տեղակալ տիկին Եկատիրինա Միխայլովան, պատգամավորներ, ԲՀ ԱԳՆ, կրթության եւ գիտության, մշակույթի, ներքին գործերի նախարարությունների պաշտոնյաներ, դիվանագիտական կորպուսի եւ հայ համայնքի ներկայացուցիչներ`ազգային բարերաներ, գործարարներ եւ մշակույթի ճանաչված գործիչներ:

Տպել էջը