Հայաստանի Հանրապետության Անկախության 19-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ Եգիպտոսում
28 սեպտեմբերի, 2010 Հայաստանի Հանրապետության Անկախության 19-րդ տարեդարձի կապակցությամբ սեպտեմբերի 26-ին Կահիրեում Հայաստանի դեսպանությունում տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն:
Հարյուրավոր հյուրերի թվում էին Եգիպտոսի Նախագահի աշխատակազմի, կառավարության ներկայացուցիչներ, Արտաքին գործերի նախարարության պատասխանատու պաշտոնյաներ, Կահիրեում հավատարմագրված ավելի քան 70 երկրների դեսպաններ եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, նշանավոր գործարարներ, անվանի քաղաքական, հասարակական գործիչներ, արվեստագետներ եւ լրագրողներ:
Հայաստանի Անկախության տոնը շնորհավորելու էին եկել նաեւ Եգիպտոսի Հայոց առաքելական եւ կաթողիկե համայնքների հոգեւոր առաջնորդները, Կահիրեի եւ Ալեքսանդրիայի թեմական եւ քաղաքական ժողովների ղեկավարները, հայ համայնքի բազմաթիվ անդամներ:
Ողջույնի խոսքով հանդես է եկել Եգիպտոսում Հայաստանի դեսպան Արմեն Մելքոնյանը: Նա անդրադարձել է Հայաստանի ներկա մարտահրավերներին եւ
հայ-եգիպտական համագործակցության խորացման հեռանկարին: