Հայաստանի Հանրապետության Անկախության 19-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ Հաագայում
28 սեպտեմբերի, 2010 Սեպտեմբերի 25-ին Ալմելոյի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն կից «Գալուստ Գյուլբեկյան» սրահում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության անկախության 19-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր երեկո, որին ներկա են եղել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների վարչության սպասավոր, եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանը, Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու խորհրդի անդամները, Հաագայում Հայաստանի հյուպատոս Արշակ Մանուկյանը, հոլանդահայ համայնքի մոտ հինգ հարյուր անդամներ:
Երեկոն մեկնարկել է Հոմենընդմենի սաների ելույթով, որից հետո ներկաներին Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորել են հյուպատոսը եւ եպիսկոպոս Մանուկյանը:
Երեկոն ավարտվել է տոնական համերգով, որը կազմակերպել էր Հայ Դատի Հոլանդիայի «Արամ Մանուկյան» կոմիտեն: