Հայաստանի Հանրապետության Անկախության 19-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ ԱՄՆ-ում

28 սեպտեմբերի, 2010

 Սեպտեմբերի 24-ին Վաշինգտոնում Հայաստանի դեսպանությունը ԱՄՆ հանրահայտ «Քորքորան» ցուցասրահի դահլիճում կազմակերպել էր Հայաստանի Հանրապետության անկախության 19-րդ տարեդարձին նվիրված հայկական երաժշտության երեկո` Տիգրան Հեքեքյանի ղեկավարած Երեւանի «Սայաթ-Նովա» երաժշտական դպրոցի պատանիների նվագախմբի մասնակցությամբ: Համերգի ծրագրում տեղ էին գտել Սայաթ-Նովայի, Կոմիտասի, Արամ Խաչատուրյանի, Առնո Բաբաջանյանի եւ այլ հանրահայտ հայ երաժիշտների ստեղծագործություններ:
Ողջունելով հանդիսատեսին` ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Թաթուլ Մարգարյանը շնորհավորել է ներկաներին տոնի կապակցությամբ, նշեց Հայաստանի անկախության 19 տարիների ընթացքում ձեռք բերված նվաճումները, շեշտել պետականության կենսական կարեւորությունը եւ ողջ ազգի համախմբվածությունը անկախ պետականության շուրջ:
Երեկոն ունկնդրում էին հայ եւ օտարազգի երաժիշտներ, արվեստասերներ, ԱՄՆ պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների եւ հայ համայնքի ներկայացուցիչներ:

Տպել էջը