Հայաստանի Հանրապետության Անկախության 19-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ Միացյալ թագավորությունում

01 հոկտեմբերի, 2010

 Սեպտեմբերի 25-ին Լոնդոնի Սուրբ Եղիշե Եկեղեցու մշակութային սրահում տեղի ունեցավ Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանության եւ Հայ Համայնքային եւ Եկեղեցական խորհրդի միասնական հավաքը` նվիրված Հայաստանի 19-ամյա տարեդարձին:

Ելույթներով հանդես եկան Հայաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Գագիկ Կիրակոսյանը եւ Հայ Համայնքի խորհրդի նախագահ Արա Փալամուդյանը, միջոցառումը հովվապետական խոսքով եզրափակեց ՄԹ-ում հոգեւոր առաջնորդ հայր Վահան Հովանեսյանը: Համահավաքը ավարտվեց տոնական համերգային ծրագրով:

Տպել էջը