Հայաստանի Հանրապետության Անկախության 19-րդ տարեդարձի կապակցությամբ սեպտեմբերի 30-ին Ժնեւի Հայկական կենտրոնում տեղի է ունեցել ընդունելություն:

04 հոկտեմբերի, 2010

 Հայաստանի Հանրապետության Անկախության 19-րդ տարեդարձի կապակցությամբ սեպտեմբերի 30-ին Ժնեւի Հայկական կենտրոնում տեղի է ունեցել ընդունելություն:

Ընդունելությանը ներկա են եղել Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ նրա գլխավորած պատվիրակությունը, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը, Ժնեւի տեղական իշխանության ներկայացուցիչներ, հայկական համայնքի ներկայացուցիչներ:

Ընդունելության ընթացքում Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ ուղերձով հանդես են եկել ՀՀ ԱԺ նախագահը, Շվեյցարիայում Հայաստանի դեսպանը, Ժնեւի հայ առաքելական եկեղեցու հոգեւոր առաջնորդ
Աբել Մանուկյանը, շվեյցարահայերի միության նախագահ Զարեհ Քուրքջյանը:

Ընդունելությունը ուղեկցվել է համերգային ծրագրով:

Տպել էջը