ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովին
05 հոկտեմբերի, 2010Հոկտեմբերի 5-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովին` Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեց դեսպան Սմեսովի անձնական ավանդը Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ հաստատված բարեկամական սերտ հարաբերությունների զարգացման գործում:
Շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի համար` դեսպան Սմեսովը գոհունակությամբ արձանագրեց, որ Ֆրանսիան Հայաստանում երկրորդ խոշոր ներդրողն է, ինչը վկայում է ոչ միայն քաղաքական երկխոսության բարձր մակարդակի, այլեւ տնտեսական համագործակցության ոլորտում լուրջ առաջընթացի մասին:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկկողմ հարաբերությունների, Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության, ինչպես նաեւ մի շարք տարածաշրջանային եւ միջազգային հարցերի շուրջ:
Հանդիպման ավարտին, ի նշանավորումն հայ-ֆրանսիական հարաբերությունների ամրապնդման գործում դեսպան Սմեսովի ներդրման, նախարար Նալբանդյանը ԱԳՆ հուշամեդալ հանձնեց Սերժ Սմեսովին: