Հայաստանի արտգործնախարարն հանդիպեց Իրանի խորհրդարանի նախագահին

09 հոկտեմբերի, 2010

 Հոկտեմբերի 9-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց պաշտոնական այցով Երեւանում գտնվող Իրանի խորհրդարանի նախագահին Ալի Լարիջանիին:

Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը` քաղաքական, տնտեսական, ապակենտրոնացված ու մշակութային համագործակցության, համատեղ իրականացվող ու նախատեսվող ծրագրերը, հատկապես` էներգետիկ եւ տրանսպորտային ոլորտներում:

Զրուցակիցները անդրադարձան ս.թ. ապրիլին Հայաստանի Նախագահի Թեհրան կատարած պաշտոնական յացի ընթացքում ձեռք բերված պայամանավորվածությունների կատարման ընթացքին:

Նախարար Նալբանդյանը կարեւորեց երկու երկրների միջպետական հարաբերությունների կարեւոր մաս կազմող խորհրդրանների միջեւ համագործակցությունը` թե նախագահների մակարադակով, թե խորհրդարանական բարեկամության խմբերի ձեւաչափով:

Տպել էջը