ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանը Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում

17 նոյեմբերի, 2010

Հարց. Պարոն նախարար, Թուրքիայի ղեկավարությունը հայտարարում է, որ Հայաստանի հետ բանակցությունները, շփումները շարունակվում են, ինչի մասին ասաց եւս մեկ անգամ Թուրքիայի նախագահը մի քանի օր առաջ Թուրքմենստանից վերադառնալիս:


Պատասխան.
Հայաստանը նոր բանակցություններ Թուրքիայի չի վարել եւ չի վարում: Եթե Թուրքական կողմը անկեղծ է հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու ցանկության մեջ, ապա պետք է անի մեկ պարզ բան` վավերացնի եւ իրագործի երկու երկրների միջեւ համաձայնեցված եւ ստորագրված արձանագրությունները` առանց նախապայմանների եւ այլեւայլի:


Դա ոչ միայն մեր, այլեւ միջազգային հանրության դիրքորոշումն է: Եթե Թուրքիան հակադրվի այդ դիրքորոշմանը եւ ձախողի գործընթացը, ապա դրա ամբողջ պատասխանատվությունը կընկնի թուրքական կողմի վրա:

 

 

Տպել էջը