ՀՀ ԱԳՆ-ում կայացան խորհրդակցություններ Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարությունների միջեւ

21 դեկտեմբերի, 2010

Դեկտեմբերի 21-ին ՀՀ արտգործնախարարությունում կայացան «Արտաքին քաղաքականության տեղեկատվական ապահովում» խորագրով խորհրդակցություններ ՀՀ եւ ՌԴ ԱԳՆ-ների միջեւ:

Պատվիրակությունները գլխավորում էին ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական, ԱՊՀ վարչության պետ Արմեն Ղեւոնդյանը եւ ՌԴ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչության պետ Անդրեյ Նեստերենկոն:
 
Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկեցին երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների տեղեկատվական բնագավառում իրականացվող աշխատանքներին առչվող հարցեր: Մտքեր փոխանակվեցին Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ տեղեկատվական համագործակցության առանցքային թեմաների շուրջ:
 
           Ռուս դիվանագետներն այցելեցին նաեւ «Armenia TV» հեռուստաընկերություն, որտեղ ծանոթացան նրա աշխատանքներին:
 
Ռուսաստանյան արտգործնախարարության պատվիրակությանն ընդունեց նաեւ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:-
Տպել էջը