Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Կենտրոնական Ասիայի եւ Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանային կոորդինատոր Յուտա Կրաուզեին

08 փետրվարի, 2011

Փետրվարի 8-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունեց ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) Կենտրոնական Ասիայի եւ Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանային կոորդինատոր Յուտա Կրաուզեին (Jutta Krause):

Ողջունելով հյուրին, արտգործնախարար Նալբանդյանը նշեց, որ տարիներ ի վեր Հայաստանի եւ Պարենի ու գյուղատնտեսության կազմակերպության միջեւ արդյունավետ համագործակցության լավ ավանդույթներ են ձևավորվել:

Կողմերն ընդգծեցին, որ 2010-ի մայիսի 10-14-ը Երեւանում կայացած Գյուղատնտեսության եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) 36-րդ նստաշրջանը և Պարենի կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային 27-րդ համաժողովի հաջող ընթացքն ու լավ կազմակերպումը:

Տպել էջը