Հայաստանի արտգործնախարարն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

09 փետրվարի, 2011

Փետրվարի 9-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց տարածաշրջանային այցի շրջանակներում Երեւան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեին, Ռոբերտ Բրադկեին, Իգոր Պոպովին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:
Հանդիպմանը կարեւորվեց 2010 թ. դեկտեմբերի 1-ին ԵԱՀԿ Աստանայի գագաթաժողովին ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ ընդունված հնգակողմ հայտարարությունը:

Զրույցի ընթացքում քննարկվեցին հունվարի 24-ին Մոսկվայում կայացած Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպման արդյունքները:

Տպել էջը