Հայաստանի արտաքին գործերի նախարարն ընդունեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալին

14 փետրվարի, 2011

Փետրվարի 14-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ – պետքարտուղար Գրիգորի Կարասինին, ով Երեւանում է գտնվում միջգերատեսչական խորհրդատվություններին մասնակցելու նպատակով:

Հանդիպմանը քննարկեցին Հայաստան-Ռուսաստան ռազմավարական գործընկերության եւ դաշնակցային հարաբերությունների առավել զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Զրուցակիցները գոհունակությամբ նշեցին, որ երկու երկրների ղեկավարների միջեւ ակտիվ եւ կանոնավոր քաղաքական երկխոսությունն ամուր հիմք է ծառայում փոխշահավետ հարաբերությունների հետագա խորացման համար եւ քննարկեցին բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:

Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին մի շարք տարածաշրջանային հարցերի, մասնավորապես ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացի վերաբերյալ:

Տպել էջը