Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Իրանի Նախագահի հատուկ բանագնացին

16 փետրվարի, 2011

Ողջունելով հյուրին Էդվարդ Նալբանդյանը գոհունակություն հայտնեց հայ-իրանական հարաբերություններին բնորոշ բարձր մարկարդակի եւ դինամիկ զարգացող համագործակցության առնչությամբ:

Մոհամադռեզա Ռաուֆ Շեյբանին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, Էդվարդ Նալբանդյանին փոխանցեց Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհի ողջյուններն ու բարեմաղթանքները:

Հայաստանի արտգործնախարարն ու Իրանի նախագահի հատուկ բանագնացը մտքեր փոխանակեցին առաջիկայում երկկողմ շփումների օրակարգի շուրջ:

Զրուցակիցներն անդրադարձան հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին, նշելով, որ այն կարեւոր դերակատարություն ունի տնտեսական համագործակցության, համատեղ ծրագրերի մշակման եւ իրականացման գործում: Քննարկվեց նաեւ երկու երկրների ԱԳՆ-երի միջեւ խորհրդատվությունների մշտական մեխանիզմ ստեղծելու հնարավորությունը:

Հանդիպմանը անդրադարձ կատարվեց երկու երկրների միջեւ զարգացող բազմաբովանդակ փոխգործակցությանը, համատեղ իրականացվող նախագծերին եւ հեռանկարային ծրագրերին՝ էներգետիկ եւ տրանսպորտային ոլորտներում:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային խնդիրների շուրջ:

Տպել էջը