Մալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին

21 փետրվարի, 2011

Փետրվարի 21-ին Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Մալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպան Ժան-Միշել Ուղուրլյանին (Jean-Michel Oughourlian)` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
 
Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը շնորհավորեց նրան Հայաստանում դեսպան նշանակվելու կապակցությամբ եւ հաջողություններ մաղթեց իր նոր առաքելության մեջ: Նախարար Նալբանդյանը վստահություն հայտնեց, որ դեսպանի հայկական ծագումը ավելի կդյուրացնի նրա գործունեությունը Հայաստանում:

Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար` դեսպան Ուղուրլյանն ասաց, որ կանի առավելագույնը` Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Ուխտի ծրագրերի ընդլայնման համար:

Տպել էջը