Մամլո քարտուղար Տիգրան Բալայանի մեկնաբանությունը ադրբեջանցի դիպուկահարի գնդակից Արցախի պաշտպանության բանակի զինվորի զոհվելու կապակցությամբ
04 մարտի, 2011Այսօր Ադրբեջանը հերթական սադրիչ գործողությունն է իրականացրել Արցախի հետ շփման գծում՝ դիպուկահարի կրակոցով սպանելով Պաշտպանության բանակի զինվորի:
ՌԴ Նախագահի նախաձեռնությամբ եւ ներկայությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Սոչիում կայանալիք հերթական հանդիպման նախաշեմին, միջազգային հանրության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ՝ դիպուկահարներին շփման գծից դուրս բերելու վերաբերյալ շարունակական կոչերին համաձայնելու եւ իրագործելու փոխարեն, Ադրբեջանը գնում է հերթական սադրանքին փորձելով լարել մթնոլորտը` Նախագահական հանդիպումից առաջ:
Ադրբեջանի այս պահվածքը պետք է արժանի արձագանք ստանա միջազգային հանրության կողմից: