ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանի պատասխանը Panorama.am լրատվական կայքի հարցին
10 մարտի, 2011Հարց. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել կոչով անհապաղ դիտարկում անցկացնել ադրբեջանա-ղարաբաղյան շփման գոծում՝ կապված վերջին օրերին տեղի ունեցած միջադեպերի հետ: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս առաջարկությունը:
Պատասխան. Մենք ողջունում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այս նախաձեռնությունը:
Հայաստանը եւ Ղարաբաղը բազմիցս դրական են արձագանքել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ԵԱՀԿ գործող նախագահների կոչերին՝ շփման գծից դիպուկահարների դուրս բերման վերաբերյալ, ինչը թույլ կտա խուսափել նմանատիպ միջադեպերից եւ բարենպաստ մթնոլորտ ստեղծել հիմնախնդրի կարգավորման գործընթացում: