Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Մոսկվայում

22 ապրիլի, 2011

Ապրիլի 22-ին Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը, Սերգեյ Լավրովը եւ Էլմար Մամադյարովը աշխատանքային հանդիպում ունեցան Մոսկվայում:

Համաձայն Սոչիում մարտի 5-ին եռակողմ գագաթաժողովի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների, հանդիպման օրակարգում էին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա փուլին առնչվող հարցեր:
 

Տպել էջը