ՀՀ ԱԳՆ հայտարարությունը

30 ապրիլի, 2011

Վերջին երկու օրվա ընթացքում Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ շփման գծում ադրբեջանական դիպուկահարների կողմից երեք զինծառայող է սպանվել:

Ադրբեջանի դրսեւորած այս արկածախնդիր գործելաոճի պատճառով ստեղծված իրավիճակը լրացուցիչ լարվածություն է ստեղծում՝ բացասաբար ազդելով բանակցային գործընթացի վրա:

Ադրբեջանը ցույց է տալիս, որ կարող է արհամարել միջազգային տարբեր ատյաններից եւ երկրներից հնչող հրադադարի ամրապնդման, դիպուկահարների դուրսբերման, վստահության ամրապնդման եւ միայն խաղաղ ճանապարհով խնդիրները լուծելու վերաբերյալ կոչերը:

Այս վարքագիծն արժանի է միջազգային հանրության ամենախիստ դատապարտմանը:

Տպել էջը