ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանն ընդունեց ԱՄՆ Ազգային ռազմական քոլեջի ուսանողներին

10 մայիսի, 2011

Մայիսի 10-ին ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը եւ Սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանը ընդունեցին ԱՄՆ Ազգային ռազմական քոլեջի ուսանողներին:

Պենտագոնի բարձրաստիճան սպաներ հանդիսացող ուսանողներին ներկայացվեցին անվտանգության երկկողմ եւ բազմակողմ խնդիրների շուրջ Հայաստանի մոտեցումները: Այդ ենթատեքստում անդրադարձ կատարվեց Հարավային Կովկասի տարածաշրջանի իրավիճակին եւ վերջին զարգացումներին:

Տպել էջը