Փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանն ընդունեց ԱՄՆ եվրոպական եւ եվրասիական երկրների աջակցության համակարգող Դեն Ռոզենբլյումին

11 մայիսի, 2011

Մայիսի 11-ին ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանն ընդունեց ԱՄՆ եվրոպական եւ եվրասիական երկրներին օժանդակության համակարգող Դեն Ռոզենբլյումին:

Հանդիպմանը քննարկվեցին այս տարվա աշնանը Վաշինգտոնում կայանալիք հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նախապատրաստական աշխատանքները, երկկողմ տնտեսական հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Զրուցակիցները անդրադարձան էներգետիկ բնագավառում համագործակցության հնարավորությունները:

Արման Կիրակոսյանն ու Դեն Ռոզենբլյումը գոհունակություն հայտնեցին «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրի աջակցությամբ Հայաստանում հաջող իրականացման կապակցությամբ:

Տպել էջը